News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալբանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2018-ի հունիսի 18-ին։ Համապատասխան որոշումը կայացրել է Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին, փոխանցում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը։

Վերջին անգամ երկրում խորհրդարանական ընտրություններ 2013-ի հունիսին են անցկացվել։ Այն ժամանակ քվեարկության արդյունքներով հաղթել էր Սոցիալիստական կուսակցությունը՝ Տիրանայի նախկին քաղաքապետ Էդի Ռամայի ղեկավարությամբ։ Սոցիալիստները իրենց դաշնակիցների հետ միասին ստացել էին խորհրդարանի 140 տեղերից 84-ը, իսկ այն ժամանակ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սալի Բերիշիին ու նրա գործընկերներին բաժին էր հասել 56 մանդատ։ Ռաման հետագայում խորհրդարանի կողմից հաստատվել էր վարչապետի պաշտոնում։

Ալբանիայում միապալատ խորհրդարանի կազմը, որի մեջ 140 պատգամավոր կա, ընտրվում է չորս տարի ժամկետով համամասնական ընտրական համակարգով։ Խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորում է կառավարություն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ