News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսգիրքն առաջիկայում հնարավոր է` փոփոխվի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հարկային օրենսգիրքը մեր պարտավորությունն էր որոշակի ֆինանսավորող կազմակերպությունների նկատմամբ, մենք, իհարկե, երկար աշխատել ենք այս օրենսգրքի վրա եւ մեր պարտավորությունն էր որոշակի ժամկետում ընդունել այն: Հարկային օրենսգիրքը վատ փաստաթուղթ չի, նույնիսկ իրավունք ունի եւ գործում է: Օրենսգիրքը դժգոհություն էր առաջացրել այն բիզնեսմենների մոտ, որոնք աշխատում են սպիտակ դաշտում եւ նրանց հարկերը ավելացվել են: Հետագայում, այո, մենք աշխատելու ենք Հարկային օրենսգրքի վրա»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ Հարկային օրենսգիրքը մեծ դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանում: Ասում են նույնիսկ, որ Կարեն Կարապետյանի թիմում շատերը դեմ էին, որ օրենսգիրքն ընդունվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ