News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աթենքի վերաքննիչ դատարանը մերժել է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով Հունաստան փախած երեք զինվորականներին։

«Նաֆթեմպորիկի» պարբերականի փոխանցմամբ ՝ հույն դատավորները որոշել են, որ թուրք սպաների կյանքը սպառնալիքի տակ կհայտնվի, եթե նրանց արտահանձնեն հայրենիք։ Նման տեսակետ է հայտնել նաեւ դատախազը։

Դեկտեմբերի 6-ին քննվելու է եւս հինգ թուրք զինծառայողների գործը։

Ութ թուրք զինվորականներն էլ պնդում են, որ իրենք ոչ մի մասնակցություն չեն ունեցել պետական հեղաշրջման փորձին։ Նրանց խոսքով Թուրքիա վերադառնալու դեպքում իրենց մահապատիժ է սպառնում։ Անկարան բազմիցս պահանջել է արտահանձնել զինծառայողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ