News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու գազի գինը չի կարող Հայաստանում էականորեն նվազել:

Այսօր` դեկտեմբերի 5-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետից հետաքրքրվեցին` ինչու ԵՏՄ անդամ երկրին Ռուսաստանը գազն ավելի թանկ է վաճառում, քան Լեհաստանին, ինչի մասին նախօրեին խոսել էր նաեւ ռուս մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Սոլովյովն իմ շատ լավ ընկերն է, բայց վստահ չեմ` կոմպետենտ է գազի գնի հարցում: Գազի գինը որոշվում է շատ պարզ մեխանիզմով. գազի գին սահմանին, հաստատուն ծախսեր բաժանած այն քանակ գազի, որն օգտագործվում է, ինչի հիման վրա էլ որոշվում է գազի սակագինը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռեգուլյար ուսումնասիրում է հաստատուն ծախսերը, իշխանությունները որեւէ կերպ սակագինը չի բարձրացնի, որովհետեւ քաղաքացիները գրգռված են դրան վերաբերում: Գազի գնի վրա նաեւ մի քանի այլ գործոն է ազդում. սեփական գազ ունի, թե չունի, տրանզիտային հնարավորություն ունի, թե ոչ: Հետեւաբար, այլ երկրների հետ համեմատվելը սխալ է, որովհետեւ մենք միակն ենք, որ ոչ սեփական գազ ունենք, ոչ էլ տրանզիտ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ 2017թ. Հունվարի մեկից Հայաստանում գազը կէժանանա 8 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ