News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է` ինքը ոչ մեկին չի պարտադրվել անդամագրվել իշխող «Հանրապետական» կուսակցությանը:

«Իմ կողմից որեւէ պարտադրանք չի եղել, չեմ բացառում, որ տեղերում որոշակի մարդիկ գերլցված լինեն այդ աշխատանքին: Չի բացառվում, որ կլինեն մարդիկ, որոնք նույնիսկ ընդունվել են ստիպողաբար: Իմ թիմից այնպիսի մարդիկ են անդամագրվել ՀՀԿ-ին, որոնք երբեք չեն մտածել կուսակցական կյանքով ապրելու մասին: Այսօրվա իրողությունը, մարտահրավերն է պահանջում քաղաքական հենարան ունենալ»,- այսօր` դեկտեմբերի 5-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետը:

Նշենք, որ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ական դառնալուց հետո մեկ գիշերում կուսակցությանն անդամագրվեց շուրջ 7 հազար մարդ: Լուրեր կան, որ նրանք «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներն են, որոնց ստիպել են` անդամագրվել իշխող կուսակցությանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ