News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գործարարները սկսել են տարբեր միջոցներով աջակցել նախագահի կոչին թե անհրաժեշտ է դոլարները փոխանակել թուրքական լիրայով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը երկրում ազգային արժույթի անկման դեմն առնելու համար կոչ էր արել քաղաքացիներին դոլարով պահված խնայողությունները փոխարինել լիրայով։  Այս կոչին սկսել են տարբեր միջոցներով աջակցել գործարարները։

Գործարարների կամ ծառայություն մատուցողների մի մասը հայտարարում են դոլարները փոխանակողներին որպես նվերներ շաուրմա ու թան, մի մասը անվճար վարսավիրի ծառայություն։ Իսկ ամենատարօրինակ առաջարկով հանդես է եկել Բուրսայում գերեզմանաքարեր պատրաստող մի ընկերություն։

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե 2000 դոլարը թուրքական լիրայով փոխանակած անձանց կնվիրեն մարմարից գերեզմանաքար։ Որպես ապացույց ընկերությունը պահանջում է միայն փոխանակման կետի տված անդորրագիրը դոլարը թուրքական լիրայի փոխանակման մասին։

Տպել
Ամենաշատ