News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ ապրանք, արտադրանք չունի, որը Եվրոպայում մրցունակ է, ընկալելի եւ ընդունելի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչքանով էր ճիշտ ԵՏՄ-ին ամդամագրվելը:

«Մտնելով այդ ակումբը (ԵՏՄ- խմբ.)` մենք հնարավորություն ունենք 200 միլիոնանոց շուկայում աշխատելու: Արդյունավետ կաշխատենք, լավ կլինի, ոչ էֆեկտիվ կաշխատենք, լավ չի լինի: Եթե լավ չլինի, չի նշանակում` ակումբն էր վատը, պատճառը մեր ոչ արդյունավետ աշխատելը կլինի: Երկրորդ, ընկերություն անելով, մի ակումբի անդամ լինելով` մենք մերժո՞ւմ ենք բոլոր մյուս հարթակներում աշխատելու հնարավորությունը: Մեր ձեռքը մեկը բռնե՞լ ա, որ ԵՄ չգնանք, բիզնես անելու փորձ չանենք: Դուք գիտե՞ք մի բիզնես, որը պոտենցիալ ունի, սակայն ԵՄ-ն չի ընդունում, որովհետեւ ԵՏՄ անդամ է, իհարկե, ոչ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Վարչապետը համոզված է, որ Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների կիրառած սանկցիաներից. եվրոպական ընկերությունները կարող են իրենց ապրանքը ԵՏՄ շուկա մտցնել Հայաստանի միջոցով:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին իմիջին` Կարեն Կարապետյանը նշեց, որ այն ձեւավորվում է միմիայն մշտական աշխատանքի միջոցով. «Արտաքին իմիջն այն չի, որ գնաս վարսավիրանոց, սանրվես, հագնվես եւ իմիջդ փոխվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ