News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարեւոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։ Որը երկու տարի առաջ կոպիտ պահանջ էր։ Քաղաքականությունից դուրս գալու։

Վերադարձինը երեւի փափուկ խնդրանք է։ Կամ խնդրանքի իմիտացիա։ Ինչպես մնացած հազարավորներինը։ Իշխանությունն այսպիսով հերթական անգամ կեղծում է առաջիկա ընտրությունը։ Կեղծում է՝ ամենայն կեղծիքը կատարյալ դարձնելով։ Ժողովրդին չպատկանող, այսինքն՝ կեղծ իշխանություն, հասարակության հետ կապ չունեցող կեղծ իրականություն, որը լցվում է կեղծ ընդդիմությամբ։ Արդեն երրորդ անգամ, որովհետեւ առաջին երկու անգամներն արդարացվել են։

Այսպիսով, իշխանությունը կեղծում է ընտրության բովանդակությունն ի սկզբանե, կեղծվում է այլընտրանքը, որը ոչ թե իշխանությանն է այլընտրանք, ինչպես ներկայացվելու է մի քանի օր հետո, այլ հասարակությանն ու պետությանը։ Գագիկ Ծառուկյանի վերադարձն իշխանության ընտրությունն է, որը հասարակությանը զրկում է ընտրությունից։

Ու որքան ավելի շատ է կեղծվում ընտրության բովանդակությունը, այնքան ավելի կատարելագործվում է ընտրության մեխանիզմը տեխնիկապես։ Իշխանությունն այլեւս կարիք չունի կեղծելու քվեարկության օրը՝ ընտրատեղամասի ներսում ու դրսում, քանի որ ընտրությունից ամիսներ առաջ կարողանում է հերթական անգամ կեղծել ընտրության ինստիտուտը մարդկանց մտքերում ու սպասելիքներում։

Այս իրավիճակը չէր լինի միայն այն դեպքում, երբ հասարակությունն ունենար համապատասխան իմունիտետ եւ քաղաքակրթական արգելքներ՝ սեփական ապագան ու սպասումներն այս կամ այն անձի մեջ ու նրա հետ իդենտիֆիկացնելու արգելքներ։ Բայց հասարակությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, չունի այդ արգելքները՝ ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը, որը հերթական անգամ նպատակին հասնելու համար միջոցի մեջ խտրություն չի դնում։

Մի քանի ամիս հետո նույնկերպ խտրություն չի դնելու հասարակությունը՝ կատարելով այն ընտրությունը, որն այսօր իշխանությունն իր փոխարեն կատարել է՝ վերադարձնելով Գագիկ Ծառուկյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում
Հյուպատոսական հիմնարկների կողմից օգտագործվող մեքենաների 2 համարանիշներից մեկը նա ջանում է անվավեր...
Ամենաշատ