News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 2-ին կալանավորվել է Յոնջլախցի Նորո անվամբ հայտնի Երեւանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նորայր Ղազարյանը մեղադրվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գեւորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:

Նշենք, որ սույն անձը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է: Նախկինում իր պատժի մեծ մասը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կարճ ժամանակով «զոն նայող» է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ