News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նավթային նոր տեղամասերի շահագործումը մոտ 10 տարի հետո թույլ կտա Մեքսիկայում նավթի արդյունահանումը օրական 900 հազար բարելով մեծացնել, մամուլի սուլիսում հայտարարել է ածխաջրածինների ազգային հանձնաժողովի ղեկավար Խուան Կառլոս Սեպեդան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի տեղի են ունեցել Մեքսիկական ծոցում նոր խորջրյա տեղամասերի մշակման տենդեր՝ արդյունահանման համար ներկայացված 11 գոտիներից 9-ի, այդ թվում՝ Trion հեռանկարային հանքավայրի համար:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Ակնկալվում է, որ լրացուցիչ արտադրությունը, որը Մեքսիկայի համար կապահովեն այդ 8 պայմանագրերը եւ Trion-ը,  հետախուզման եւ նախագծի զարգացման փուլի ավարտից հետո թույլ կտա ներկայումս առկա արդյունահանումն ավելացնել օրական 900 հազար բարելով»,- հայտարարել է Սեպեդան:

Այժմ Մեքսիկան արդյունահանում է օրական մոտ 2 մլն բարել (աշխարհում 12-րդ տեղում է): Մեքսիկայից ավելի շատ են արդյունահանում Վենեսուելան (օրական 2,3 մլն բարել), Բրազիլիան (2,6 մլն), Քուվեյթը (3 մլն), ԱՄԷ-ն (3,2 մլն) եւ Կանադան (3,6 մլն):

Մեքսիկայի էներգետիկայի նախարար Պեդրո Խոակին Կոլդուելը հայտարարել է, որ տենդերի արդյունքները նշանակում են մոտ 41 մլրդ դոլարի ներդրումներ եւ լրացուցիչ 400 հազար աշխատատեղի ստեղծում:

Նախարարի խոսքով՝ մինչեւ 2018 թվականի վերջը Մեքսիկան նախատեսում է նավթային տեղամասերի եւս մի քանի լրացուցիչ տենդերի անցկացում: Խոսքը խորջրյա, ծանծաղուտների, ցամաքի հանքավայրերի մասին է, եւ հնարավոր են ոչ ավանդական պաշարների առաջին մրցույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ