News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից ՔԿՀ-ներում խոշտանգումների կանխման հարցով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստն անցկացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Նիստին մասնակցում են Արդարադատության նախարարության, ոստիկանության ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ անցկացրած հետազոտություններով համակարգային խնդիրներ են բացահայտվել վաղաժամկետ ազատման ոլորտում եւ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքեր:

Օմբուդսմենի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդրի ուսումնասիրման արդյունքում օրենսդրական առաջարկներ է պատրաստել, որոնք կներկայացվեն Արդարադատության նախարարությանը, այնուհետեւ խորհրդարանին: Առաջարկների թվում են ընտանիքների հետ տեսակցության կազմակերպման հանդեպ վերաբերմունքի, ՔԿՀ-ների աշխատակիցների կողմից դատապարտյալների հանդեպ վերաբերմունքի, վաղաժամկետ ազատման համակարգի հանդեպ վերաբերմունքի վերանայումը:

Օմբուդսմենի գնահատմամբ՝ մայրաքաղաքում եւ մարզերում գտնվող ՔԿՀ-ների իրավիճակը իրարից քիչ է տարբերվում: «Խնդիրները համընդհանուր են եւ համակարգային»,- նշեց Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարելավել ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատանքը: Այս ենթատեքստում նա նշեց աշխատակիցների աշխատավարձի ցածր չափը, ինչն իր հերթին կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, հիշեցրեց աշխատակիցների սոցիալ-տնտեսական երաշխիքների անհրաժեշտության, Արդարադատության նախարարության հետ համատեղ տրենինգների անցկացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ