News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պայմանական վաղակետ ազատ արձակման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ համակարգը լիարժեք չէ: Միաժամանակ, դատապարտվածը գործընթացի լիարժեք անդամ չի համարվում:

«Ձերբակալության պահից ի վեր քաղաքացուն պետք է պատրաստել հասարակություն վերադառնալուն: Անընդունելի է, երբ պետությունն այս կամ այն պատճառներով բավարար ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ, մեկուսացնում է քաղաքացուն, հետո հայտարարում, որ նա պատրաստ չէ ազատ արձակվելուն»,- ընդգծել է օմբուդսմենը:

Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ մոտեցումներում սկզբունքային փոփոխություններ են անհրաժեշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ