News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պեկինում դատարանն առաջին անգամ տղամարդուն իր կնոջից պաշտպանելու անհրաժեշտության մասին որոշում է կայացրել, քանի որ կինը կանոնավոր կերպով ծեծում էր նրան։ Դատարանը կնոջն արգելել է 200 մետրից ավելի մոտենալ ամուսնուն, հայտնում է China Daily–ն։

Ամուսինների գործով դատական նյութերում ասված է, որ նրանք ամուսնացած են 2014 թվականից, եւ տղամարդը պնդում է, որ ամեն դատարկ բանից իրենք վիճում են։ Նրա խոսքով՝ ինքը կնոջ կողմից բռնության է ենթարկվել մայիսին։ Կինը ծեծել էր ամուսնուն նաեւ նոյեմբերին նորածին երեխայի ներկայությամբ, ինչից վերջինս սաստիկ վախեցել էր։ Տղամարդը նաեւ դատարանին բժշկական տեղեկանք էր ներկայացրել մարմնական վնասվածքների մասին։

Դատարանը տղամարդուն կնոջից պաշտպանող 6-ամյսա օրդեր է տվել, որով կնոջն արգելվում է անհանգստացնել ամուսնուն, սպառնալ նրան կամ այլ վնաս հասցնել։ Դատարանը կնոջը պարտադրել լքել բնակարանը եւ 200 մ ավելի չմոտենալ ամուսնուն։ Որոշմանը չենթարկվելու դեպքում կնոջը կարող են 15 օրով ձերբակալել եւ տուգանել 1000 յուանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ