News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Դանիայի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով Հնդկական օվկիանոսը, Բենգալյան ծոցում «մեռյալ գոտի» են հայտնաբերել, հայտնում է Nature Geoscience–ը։

Մասնագետները պատմում են, որ 60 հազար քառ/մ տարածքում առհասարակ բացակայում է թթվածինը։ Այդ եւ այլ «մեռյալ գոտիներում» կենսականորեն կարեւոր գործընթացները տեղի են ունենում մանրէների հաշվին, որոնք կարողանում են Համաշխարհային օվկիանոսից մաքրել ազոտը։ Աշխարհում կա ավելի քան 400 նման մեռյալ գոտի։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ Բենգալյան ծոցի մակերեսային ջրերում թթվածնի քանակը 10 հազար անգամ քիչ է, քան սովորաբար։ Այնտեղ արդեն միկրոբներ են զարգանում, որոնք սպանում են ազոտը։ Սակայն դեռեւս այդ գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մեռյալ գոտում թթվածինը նվազագույն քանակով է, ինչն էլ նվազեցնում է մանրէների ակտիվությունը։

Գիտնականները նշում են, որ «մեռյալ գոտիներում» բացակայում են ֆլորայի եւ ֆաունայի ներկայացուցիչները։ Նման գոտիներում մեծանում է տոքսինների ու ջերմոցային գազերի քանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ