News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համաձայն չէ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում սաների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ:

Լրագրողների հետ զրույցում օմբուդսմենը նշել է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչները մի քանի անգամ եղել են կրթահամալիրում, Կրթության եւ գիտության նախարարությանն են ներկայացրել սեփական մոտեցումները: Օմբուդսմենի աշխատակազմի դիտարկմամբ՝ կրթահամալիրում բազմաթիվ խնդիրներ կան՝ երեխաների հանդեպ վերաբերմունքից մինչեւ հաստատության գործունեության իրավական ակտերը:

Մասնավորապես, օմբուդսմենը տարակուսանք է հայտնել որպես պատիժ սաներին ընտանիքի հետ կիրակնօրյա տեսակցություններից զրկելու որոշման առիթով: Ընտանիքի հետ հանդիպումը դրական է ազդում երեխայի վրա, եւ դրանից զրկելը չպետք է պատիժ լինի: Արման Թաթոյանը նաեւ արձանագրել է, որ կրթահամալիրը փակ տիպի հաստատություն է, ինչը կարող է խախտումների լրացուցիչ ռիսկեր պարունակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ