News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կբացվի հնդկաձավարի արտադրության առաջին գործարանը։  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ENPARD ծրագրի ղեկավար Սերգեյ Մաթեւոսյանն ասաց, որ գործարանը բացվում է այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սեւանի շրջանի Ծովագյուղ գյուղում։

Ծրագրի շրջանակում գյուղացիներին օգնել են ոչ միայն գործարան կառուցել, այլ նաեւ հնդկաձավար ցանել եւ հետեւել դրա մշակմանը, քանի որ Հայաստանում այն խորհրդային շրջանից ի վեր չեն աճեցրել։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ցանքի ու դաշտային աշխատանքների հարցում օգնել են ռուսաստանցի մասնագետները, իսկ գործարանային սարքավորումների հարցում՝ ուկրաինացի մասնագետները։

Ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 5 մարզերի մի քանի հարյուր գյուղացի։ Իրենց 515 հա հողերից նրանք մոտ 620 տ բերք են ստացել։ Սակայն Հայաստանում տարեկան սպառվում է 9 հազար տոննա, այսինքն՝ սպառման շուկան ոչ թե հեռու է, այլ հենց մեր կողին, ասում է Մաթեւոսյանը։

Ծովագյուղի գործարանը կսպասարկի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի գյուղացիներին։ Բավրայում մեկ այլ գործարանն արդեն պատրաստ է։ Այն կվերամշակի Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղացիների հնդկաձավարը։

Գյուղացիների հետ համագործակցության համար նրանց միավորել են կոոպերատիվներում, որոնք ինքնուրույն կկառավարեն ոչ միայն ցանքն ու բերքահավաքը, այլ նաեւ գործարանի աշխատանքը եւ վաճառքի հետ կապված բոլոր ծախսերը։

«Գործարանը դեռեւս 25-30 կգ պարկերով կտեսակավորի բերքը, սակայն եկող տարվա սկզբին մենք ուզում ենք նաեւ մանրածախ վաճառքի կոնվեյներներ տեղադրել»,– ասում է Մաթեւոսյանը։

Ռուս մասնագետներից հայ գյուղացիները Ալթայի երկրամասի միանգամից 2 այցեքարտ են ստացել. ոչ միայն հնդկաձավար, այլ նաեւ հնդկաձավարի մեղր։ Շիրակի մազի գյուղացիները հասկացել են, որ ծաղկած հնդկաձավարը լավ մեղրատու բույս է, եւ դաշտերում փեթակներ են դրել։ «Որպես հավելյալ եկամուտ՝ հիանալի բան է։ Դրա համար էլ մասնագետներ ենք հրավիրել աջակցության համար։ Որոշ գյուղացիներ ամռան ընթացքում 2-3 շաբաթվա մեջ մեկ փեթակից 25 կգ մեղր են հավաքել»,– ասաց Մաթեւոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ