Վանաձորում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ 2 օր առաջ գողություն է գրանցվել Վանաձոր քաղաքի «Հայփոստի» Փարաջանովի փողոցի վրա գտնվող մասնաճյուղում: Գողը կամ գողերը գիշերը ջարդել են մասնաճյուղի ճաղավանդակները, մտել ներս ու իրենց հետ տարել 50 հազար դրամ գումար:
Դեպքի առթիվ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում քննություն է ընթանում: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել գողությունը կատարած անձին կամ անձանց: