News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը հունվարից ամերիկյան Սթենֆորդի հրավիրյալ դասախոս կլինի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Postimees պարբերականը:

Իլվեսը նախագահի լիազորությունները վայր է դրել հոկտեմբերի 9-ին՝ երկու պաշտոնում երկու ժամկետով՝ 10 տարի աշխատելուց հետո: Առաջին անգամ նա նախագահ է ընտրվել 2006 թվականին, իսկ 2011-ին՝ վերընտրվել:

Սթենֆորդի համալսարանն (Stanford University) աշխարհի ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է: Այն գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 60 կմ դեպի հարավ, Պալո Ալտո քաղաքի մերձակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ