News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմի ժամանակ արկակոծվող Թալիշից մի կերպ դուրս եկած եւ Չարենցավանում բնակություն հաստատած Պետրոսյանների 5 հոգանոց ընտանիքը պատրաստ չէ վերադառնալ Թալիշ: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Լուսինեն, նշեց, որ Թալիշում դեռ անվտանգ չէ եւ երեխաների հետ այնտեղ վերադառնալն անթույլատրելի է:

«Հայտարարում են, որ անվտանգ է, բայց չեմ կարծում: Ես երեք երեխա ունեմ եւ նրանց հետ էլի կրակի բերան վերադառնալն անթույլատրելի է:  Եթե մեզ հետ երեխաներ չլինեին՝ միգուցե վերադառնայինք, բայց նրանց հետ ոչ Ալաշան կգնամ, ոչ էլ՝ Թալիշ»,-ասաց նա:

Լուսինեն նշեց, որ քառօրյա պատերազմի օրերին, երեխաները սթրես են տարել, որոնց ազդեցությունը մինչեւ այսօր էլ մնացել է. «Մինչեւ հիմա փոքր տղաս հոգեբանական ծանր վիճակում է եւ ո՞նց եք պատկերացնում, որ նրան վերցնեմ եւ նորից նույն տեղը վերադառնամ»:

Նրա խոսքով, Չարենցավանում բնակություն հաստատած թալիշցիների մեծ մասը եւս պատրաստ չէ վերադառնալ գյուղ՝ ինչքան էլ սիրեն գյուղը, գիտակցում են, որ իրենց ընտանիքների անվտանգությունն ապահովված չէ եւ ամեն վայրկյան կարող է կրկնվել այն՝ ինչ եղավ ապրիլյան պատերազմի օրերին:

Սակայն, NEWS.am-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը նշեց, որ ինքը համաձայն է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի եւ, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը: Սակայն, շատ թալիշցիներ  կարծում են, որ Թալիշում անվտանգ չէ եւ կարող են նորից հայտնվել քառօրյա պատերազմի ժամանակ ստեղծված իրավիճակում:

«Երբ հարցը հասնի գյուղի վերաբնակեցմանը, արդեն այլ կերպ կլինի: Կան տարաձայնություններ՝ մարդիկ կան ցանկանում են, մարդիկ կան՝ ոչ: Բայց անհրաժեշտության դեպքում բոլորն էլ պատարստ են վերադառնալ: Բայց այս պահին կարեւորը ոչ թե գյուղի վերաբնակցման հարցն է, այլ՝ վերակառուցման: Պետք է պայմաններ լինեն՝ այնտեղ վերադառնալու համար»:

Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ Թալիշում շուտով մեկնարկելու է գյուղի վերակառուցման, վերականգման ծարգիրը, որի աշխատանքներին ներգրավվելու են նաեւ թալիշցի տղամարդիկ: Վերականգնվելու է  գյուղի դպրոցը, գյուղապետարանը, մանկապարտեզը եւ տները. «Կսկսեն դպրոցի շենքից, վերակառուցվելու է նախկին հիվանդանոցի շենքը, կողքին կառուցվելու է գյուղապետարանի նոր շենքը, կկառուցվի հանդիսությունների սրահ, մանկապարտեզ եւ այլն: Նաեւ կկառուցվեն տներ»:

Նա նշեց, որ վերջին օրերի ընթացքում Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղ  վերադարձած շուրջ 10 թալիշցի տղամարդիկ շարունակում են մնալ գյուղում, այս պահին Թալիշում իրավճակը հանգիստ է, կրակոցներ չկան:

«Գյուղում ամեն ինչ լավ է, հանգիստ է, կրակոցներ չկան: Գյուղում այս պահին եղած տղաներն իրենց կենցաղով ապրում են, շուտով շինարարական աշխատանքները մեկնարկելու են՝ կընդգրկվեն շինարարական աշխատանքներում, պաշտպանության բանակում եւ այլն: Նոր տարվա օրերին կվերադառնան Ալաշան, իրենց ընտանիքի, երեխաների հետ Նոր տարին անցկացնելու»:

Նշենք, որ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ասել էր, որ այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի եւ, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 25-ից թալիշցիները սկսել են բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում, այս պահին այնտեղ է բնակվում շուրջ 28 թալիշցի ընտանիք՝ ընդհանուր 114 բնակիչ: Երեխաների համար Ալաշանում բացվել է նաեւ դպրոց, որտեղ սովորում է 23 աշակերտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ