News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ Արփինե Մուրադյանը 2015թ. հուլիսի 27-ին եղել է հերթապահ, սակայն Մերի Մարգարյանի մոտ չի մտել:

Այսօր` դեկտեմբերի վեցին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Արփինե Մուրադյանը ցուցմունք տվեց, որ ինքը մասնակցել է միայն Մարգարյանին պաթոլոգիայի բաժանմունքից ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխելու գործընթացին:

«Մերիին տեսել եմ միայն տեղափոխության ընթացքում, ես չեմ որոշել տեղափոխումը, ես չեմ իմացել` ինչու են տեղափոխել նրան, վիճակի մասին ոչինչ չեմ իմացել ես: Դրանից հետո էլ չեմ իմացել` ինչ խնդիրներ է ունեցել, ինչու է հոսպիտալացվել մեզ մոտ, քանի որ նրանով Շուշանիկ Բախշյանն էր զբաղվում»,- ասաց Արփինե Մուրադյանը:

Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան: Հարցաքննության ժամանակ Մուրադյանը նշել էր, որ ինքն առավոտյան հերթապահությունն ընդունելուց հետո մտել է Մերի Մարգարյանի մոտ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով: Դատարանում մանկաբարձն այդպես էլ չկողմնորոշվեց` ինքը մտել է առավոտյան հղիի մոտ, թե ոչ: Սկզբում նա նշեց, որ որպես կանոն` հերթապահներն առավոտյան մտնում են հիվանդների մոտ, ներկայանում, ասում` բարեւ ձեզ, ինչպես եք ու դուրս գալիդ հիվանդասենյակից: Այնուհետեւ վկան նշեց, որ հստակ չի հիշում` այդ օրը մտել է հիվանդի մոտ, թե ոչ: Նշենք, որ տուժող կողմը պնդում է` Արփինե Մուրադյանը հուլիսի 27-ին Մերի Մարգարյանի մոտ չի մտել:

Հաջորդը ցուցմունք տվեց նույն օրվա ծնարանի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը: Նա նույնպես նշեց, որ հղիին չի զննել, քանի որ Շուշանիկ Բախշյանն էր զբաղվում նրանով:

《Իմացել եմ, որ սուր շնչառական խնդիրներ ունի, հետազոտվում է: ես հիվանդով չեմ զբաղվել:

Իր բժիշկն էր զբաղվում նրանով: Մերի Մարգարյանի մասին էլ իմացել եմ, երբ բժիշկների հավաքի ժամանակ նախորդ օրվա հերթապահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նրա վիճակը, ասաց` բավարար է ու վերջ》,- դատարանում ասաց մանկաբարձ- գինեկոլոգը:

Թե կոնկրետ ինչ է արել այդ օրը Շուշանիկ Բախշյանը, վկան չգիտեր, անձամբ չի տեսել:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 13-ին:

Նշենք, որ ծննդկանի եւ նորածին դստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ