News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում որպես հավաքարար աշխատող բանգլադեշցի Նազեր ալ Իսլամ Աբդուլ Քարիմին երջանիկ պատահականությամբ թանկարժեք նվերների տեր է դարձել։ Աղքատ տղամարդուն լուսանկարել են եւ տեղադրել Instagram–ում։ Լուսանկարում տղամարդն ուսումնասիրում է ոսկերչական խանութի ցուցափեղկի ոսկյա զարդերը, հայտնում է Life–ը։

«Այս մարդն արժանի է ոչ միայն աղբին նայելու»,– մեկնաբանել է լուսանկարի հեղինակը։

Քարիմը չգիտեր, որ իրեն լուսանկարում են։ Սաուդյան Արաբիայի բնակիչներին հուզել է ոսկյա զարդերի համար փող չունեցող տղամարդու լուսանկարը։ Օգտատերերը պարզել են խանութի տեղը եւ որոշել են Քարիմին նվերներ ընտրել։ Արդյունքում տղամարդուն նվիրել են ոչ միայն այն զարդը, որով նա զմայլվում էր, այլ նաեւ մի քանի պարկ բրինձ, մեղր, Apple iPhone 7, Samsung Galaxy եւ տոմս դեպի հայրենիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ