Երեւանում, դեկտեմբերի 5-ին, ժամը 11.50-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 97/3 հասցեի դիմաց վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդը նույն օրը երեկոյան ներկայացել է ոստիկանություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհայտ մեքենան բախվել է նշված վայրում կայանված «ԿԻԱ Ռիո» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու եւ թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.30-ին, Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 24-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ նշված վթար-վրաերթը կատարել է ինքը՝ վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն: