Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու կասկածանքով ձերբակալված 30 դասախոսներից 14–ի նկատմամաբ դատարանը կալանավորման որոշում է կայացրել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազության կողմից Յըլդըզ համալասարանում գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալված 30 դասախոսներից 16–ին դատարանը ազատ է արձակել։
Մնացած 14–ի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։
Նշվում է, որ 14 դասախոսները օգտագործել են գյուլենականների հաղորդակցության միջոց համարվող ByLock ծրագիրը եւ Գյուլենի հրահանգով մեծ գումարներ են ներդրել Գյուլենին պատկանող «Բանկ Ասյա» բանկում։