Դեկտեմբերի 5-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 87-րդ կմ-ին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: