News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միությանը արագ ինտեգրվելու օգտին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Գանգադհարան Բալասուբռամանիանը:

«Հնդկաստանը ԵՏՄ-ի հիմնական գործընկեր է համարվում, եւ անցած ամբողջ տարվա ընթացքում աշխատած աշխատանքային խումբը երաշխիքներ է հրապարակել, որ Հնդկաստանի եւ միության երկրների միջեւ բիզնեսը շատ լավ կզարգանա»,- ասել է Եվրասիական տնտեսական երրորդ կոնգրեսում ելույթ ունեցած դիվանագետը:

Նրա խոսքով՝ Հնդկաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ «գոյություն ունի համագործակցության մեծ պոտենցիալ»:

«Մենք կցանկանայինք այս ոլորտում առաջընթաց տեսնել, շուտով բանակցություններ կսկսվեն Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ, եւ մենք հանդես ենք գալիս հնարավորինս արագ ինտեգրման օգտին»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ