News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես ատելություն սերմանող հանցանք գործող, ոչ մուսուլմաններին «գյավուր» ասող անձ չեմ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը պարզաբանմամբ է հանդես եկել իր արտահայտած «գյավուր» բառի հետ կապված՝ պնդելով, որ ինքը երբեք ոչ մուսուլմաններին «գյավուր» չի անվանել։

Նուման Քուրթուլմուշը շեշտել է, թե շատ դեպքերում «գյավուր» են ասում նույնիսկ հաջի գնացած մուսուլմաններին, ինչը նշանակում է, որ այն կապ չունի ոչ մուսուլմանների հետ։

«Մենք «գյավուր» ենք ասում բռնապետին, անարդարին, կայսերապաշտին։ Դա ոչ մուսուլմանների հետ կապ չունի»,–ասել է Քուրթուլմուշը։

Նշենք, որ օրեր առաջ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, թե Թուրքիայի համար անկախությունը «գյավուրին» հենց «գյավուր» ասելն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ