News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկը ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլեւ ուսումնասիրել առկա կարիքները եւ օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության եւ տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ եւ կարեւորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Շեյն Ռոզենթալը բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ԱԶԲ-ն ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլեւ ուսումնասիրել առկա կարիքները եւ օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնավոր հատվածին աջակցության ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարեւորել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հիման վրա ծրագրերի նախաձեռնումը, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը եւ հանձնարարել պատասխանատուներին՝ ԱԶԲ հետ մանրամասն քննարկել հետագա անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ