Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Ֆաթիհ Գյուրսուլը դեկտեմբերի 6–ի առավոտյան ձերբակալվել է Անկարայում։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդի գլխավոր խորհդականը կասկածվում է գյուլենական լինելու մեջ։ Նրա անունը ընդգրկված է եղել գյուլենականների միջեւ հաղորդակցություն միջոց համարվող ByLock ծրագրում։