News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պաշտոնյաները տարեցտարի հարստանում են փախստականների թիվն ուռճացնելով: ԱՊԱ-ն հայտնում է, որ Հաշվիչ պալատի հետազոտության արդյունքում բացահայտվել են խոշոր չափի յուրացումների եւ ծախսերի փաստեր:

Օրինակ՝ 2012-ին  Bakıelektrikşəbəkə ԲԲԸ-ին հատկացված միջոցները չեն համապատասխանել սպառողների հաստատված ցուցակին: Որոշ շրջաններում թվերն ուռճացվել են, ոմանց անունները մի քանի տեղերում են գրանցվել: Այս խառնաշփոթի եւ փախստականների ճշգրիտ թվի բացակայության արդյունքում նոր բնակավայրերում պետական բյուջեից կոմունալ կազմակերպություններին 22 դեպքերով ավելի շատ միջոցներ են հատկացվել: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիա սպառողների թիվը չի համապատասխանել ջրմուղ-կոյուղու սպառողների թվին:
Հաշվիչ պալատի աուդիտի արդյունքներով խնդիրը շարունակվել է նաեւ հաջորդ տարիներին: Այդ արդյունքները հիմք են տալիս ասելու, որ մարդկանց կոմունալ ծառայությունների վճարումներում լուրջ հավելագրումներ են կատարվել:
Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուի կարծիքով՝ փախստականների եւ հարկադիր տեղահանվածների կարգավիճակի հարցը պետք է ամբողջությամբ վերանայել: «Այդ քաղաքացիներն արդեն 25 տարի «փախստականի» կարգավիճակում են ապրում, դեռ որքան պետք է այդպես ապրեն: Երկրում վրանային բնակավայրեր չեն մնացել, կառուցվել են նոր բնակավայրեր՝ ժամանակակից ենթակառուցվածքներով, նրանց մեծ մասն ապահովվել է նոր տներով եւ բնակարաններով: Նրանց շրջանում գործազրկությունը նվազել է 15 տոկոսով: Նրանք երեխաներ են ունեցել, որոնք կրթություն են ստացել եւ աշխատում են տարբեր պետական կառույցներում: Այս ամենը հաշվի առնելով՝ որքանո՞վ է նպատակահարմար փախստականի եւ հարկադիր տեղահանվածի նախկին կարգավիճակը պահպանելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ