News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Lego խաղալիքների արտադրողը կփոխի գլխավոր տնօրենին։ Հունվարի 1-ից Յորգեն Վիգ Քնուդսթորփին կփոխարինի Բալի Փադդան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Փադդան ընկերությունում աշխատում է 14 տարի, եւ ներկայումս զբաղեցնում է արտադրության գլխավոր տնօրենի պաշտոնը։

Քնուդսթորփը ընկերությունը ղեկավարում էր 2004 թվականից։ Հաղորդվում է, որ նա չի հեռանա Lego–ից, այլ կզբաղեցնի նոր ստորաբաժանումը՝ Lego Brand Group–ը, որը կզբաղվի կրթական ծրագրերի եւ թեմատիկ ժամանցային վայրերի՝  Legoland–երի հարցերով։

2016-ի ապրիլին հայտնի էր դարձել, որ Lego A/S դանիական ընկերության ղեկավար Քյել Քիրք Քրիսթիանսենը փոխնախագահի պաշտոնը կհանձնի որդուն՝ Թոմաս Քիրք Քրիսթիանսենին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ