News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք հիմա կանգնած ենք մարտահրավերների առջեւ, որոնք հաղթահարելու համար ակնկալում ենք միջազգային կառույցների եւ արտասահմանյան գործընկերների, այդ թվում` նաեւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով Հայաստանում առկա մեծ ներուժը գյուղատնտեսության ոլորտում  եւ հաջող ու արդյունավետ համարելով ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը` պարոն Յելեն հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք հիմա կանգնած ենք մարտահրավերների առջեւ, որոնք հաղթահարելու համար ակնկալում ենք միջազգային կառույցների եւ արտասահմանյան գործընկերների, այդ թվում` նաեւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությունը», - իր հերթին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետեւ նախարարը համառոտ ներկայացրել է ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` հատկապես կարեւորելով ինտենսիվ այգիների հիմնման, բնական պաշարների խնայողաբար օգտագործմամբ ձկնաբուծության զարգացման, ոռոգման կաթիլային համակարգերի եւ հակակարկտային ցանցերի ներդրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման իրականացման անհրաժեշտությանը:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ  ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ ստորագրվել է «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը» համաձայնագիրը, որով ՊԳԿ-ն աջակցություն կցուցաբերի ֆերմերների, անտառային տնտեսության մեջ զբաղվածների եւ ձկնաբույծների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավմանը:

«Մենք կարեւորում ենք փոքր ֆերմերների եւ ընտանեկան գյուղացիական տնտեսությունների դերը Հայաստանում, եւ համաձայնագիրը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այս խմբերի աջակցությանը: Միաժամանակ այս համաձայնագիրը կօգնի երկրին պահպանել բնական ռեսուրսները եւ բարելավել աղետներին արձագանքելու դիմակայունությունը» - նշել է պարոն Յելեն:

Համաձայնագիրը պատրաստվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, պետական այլ կառույցների, դոնոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության,  Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների, ներառյալ՝ ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ