News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պետբյուջեից միջոցներ կհատկացնի Վանաձորի տնակների հրդեհի հետեւանքով տուժած բնակիչներին բնակարանով ապահովելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին մարզային իշխանություններն են պարտավոր տուժածներին ժամանակավոր բնակարանով ապահովել: «Այնուհետեւ նրանք կարող են պետական բյուջեից գումար ստանալու դիմում ներկայացնել այդ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար»,- նշեց Արզումանյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում ուժգին հրդեհի հետեւանքով այրվել է ժամանակավոր կացարանի համար նախատեսված 5 տնակ: Արդյունքում առանց տանիքի է մնացել 19 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ