News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող սպա Ցոլակ Խաչատրյանն արդեն 6-րդ օրը շարունակում է հացադուլը:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Ցոլակ Խաչատրյանը՝ նշելով, որ հացադուլով հանդիպում է պահանջում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ:

«Մինչ օրս ոչ ոք չի եկել ինձ մոտ, թքած ունեն եւ ինձ, եւ իմ առողջության վրա: Այս պահին առողջական վատ վիճակում եմ՝ խնդիրներ ունեմ սրտի եւ ճնշման հետ կապված: Բժիշկների հսկողության տակ եմ, բայց արդեն դա էլ չի օգնում»,-ասաց նա:

Ցոլակ Խաչատրյանը NEWS.am-ին պատմել էր, որ արդեն 2 տարի անազատության մեջ է՝ ծառայության վայրից արձակուրդ է գնացել, սակայն, արձակուրդի հրամանագրքի մեջ չգրանցելու պատճառով՝ դատապարտվել 2.5 տարվա ազատազրկման:

Ցոլակ Խաչատրյանը նշեց, որ իր հացադուլը շարունակելու է այնքան ժամանա, մինչեւ իր պահանջները չկատարվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ