News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մտահոգ քաղաքացու ուշադրությունն օգնել է վերականգնել եւս մի վտանգավոր խաղահրապարակ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Օրեր առաջ ինձ էր դիմել սփյուռքահայ Խաչիկ Կյուրեղյան Պալըքճեանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կենտրոն վարչական շրջանում գտնվող՝ Կոմիտասի արձանին հարող մանկական զբոսայգու ցավալի վիճակին:

«Յարգելի Տիկին Բախշյան, Ձեր ուշադրութեան կը ներկայացնեմ երեք շաբաթ առաջ երբ Երեւան էի, «ԵՐԵՒԱՆԻ ԿՈՄԻՏԱՍ ԱՅԳԻՆ ԵՒ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԽԱՂԱՎԱՅՐԸ Յուսալով Երեւանի քաղաքապետարանին ուշադրութեան ներկայացնել թէ՝ ինչ անհոգ ու վտանքաւոր պայմաններու լքուած է այս այգին եւ խաղավայրը» Յարգանքներով»,- գրել էր նա:

Մեր հայրենակցի մտահոգությունն ու ուղարկած լուսանկարները ներկայացրի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով տեղադրել այգուն սազող «Երեւան» նստարաններ ու վերանորոգել սղարանի կոտրտված տախտակամածը, որի առկա վիճակն իսկապես վտանգավոր էր երեխաների կյանքի համար:

Բարեբախտաբար մեր խնդրանքն ի կատար ածվեց. այսօր այգում կան նոր նստարաններ, սղարանը վերանորոգված է, որի համար շնորհակալություն եմ հայտնում պարոն Կյուրեղյան-Պալըքճեանին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Տպել
Ամենաշատ