News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհում երկրորդ անգամ անընդմեջ ամենաբարձր վարձատրվող YouTube-բլոգեր է դարձել 27-ամյա շվեդ Ֆելիքս Կյոլբերգը, որը հայտնի է PewDiePie անունով: 2015-ի հունիսից մինչեւ 2016-ի հունիս նա 15 մլն դոլար է վաստակել, հայտնում է Forbes-ը:

PewDiePie-ը տեսանյութ է հրապարակում Let's play ժանրում: Նա ավելի քան 50 մլն բաժանորդ ունի: Ընթացիկ տարում նրա եկամուտն աճել է 20 տոկոսով:
Forbes-ի կազմած վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է փրանքեր Ռոման Էթվուդը: Նրա կարողությունը 8 մլն դոլար է:
Երրորդ տեղում սթենդափ կոմիկ Լիլի Սանգհն է: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է երեք անգամ՝ մինչեւ 7,5 մլն դոլար: Նա 1,2 մլն բաժանորդ ունի
Վարկանիշային ցուցակում ընդամենը 12 տեսաբլոգեր է ներառվել: Forbes-ը նշում է, որ նրանք միասին մեկ տարում 70,5 մլն դոլար են վաստակել, ինչը 23 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ