News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չարժե որոշ սփյուռքահայերի հայտարարություններից պատմություն սարքել: Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Անդրադառնալով հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի հայտարարությանը Հայաստանում կատարվող իրադարձություններից սփյուռքահայերի կտրվածության մասին, ինչպես նաեւ հայազգի ամերիկացի ռեժիսոր Էրիկ Նազարյանի հայտարարությանը, որ պատմական հայրենիքում սփյուռքին որպես բանկոմատ են դիտարկում, նախարարը նշեց. «Յուրաքանչյուրը կարող է իր տեսակետն ազատ արտահայտել: Դուք, որպես լրագրողներ, պետք է հաշվի առնեք, որ մենք 90 մարդով աշխատում ենք 7 միլիոն հայերի հետ: Իսկ մեր մնացած նախարարությունները միասին աշխատում են 3 միլիոնի հետ: Բնական է, որ նրանց կարծիքները պետք է տարբեր լինեն: Նրանք բազմաշերտ են, գտնվում են տարբեր երկրների քաղաքական եւ տնտեսական ազդեցության տակ»:
Նշենք, որ մի խումբ սփյուռքահայեր նախօրեին մի շարք կտրուկ գնահատականներով եւ առաջիկա ընտրությունների հետ կապված կոչերով են հանդես եկել, մինչդեռ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս երկրի ներքաղաքական կյանքին արտասահմանցիների միջամտություն՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ