News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Իծաքար համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը պնդում է, որ որեւէ թշնամական հարաբերություն չունի իրենց գյուղի 62-ամյա բնակչուհուն բռնաբարելու մեջ մեղադրվող Արամի հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Արամի փաստաբանի հայտարարությանը, թե հնարավոր է` ինքն է սարքում Արամի գլխին, գյուղապետը պատասխանեց. «Չկա նման բան, ես նորմալ հարաբերություններ ունեմ Արամի հետ: Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, դեպքից հետո այդ կինը զանգել է ինձ, լացելով պատմել, ես էլ ասել եմ` դիմիր ոստիկանություն, հետո այդ կինն է ոստիկանի հետ գնացել եւ ճանաչել Արամին»:

Նշենք, որ ըստ մեղադրյալի փաստաբան Գայանե Զաքարյանի` տուժողը ցուցմունք է տվել, որ ինքը ոստիկանություն զանգելու փոխարեն զանգել է գյուղապետին, որն էլ եկել է, ասել՝ նկարագրիր այդ տղամարդուն: Տուժողն էլ պատմել է՝ 25-40 տարեկան, միջին հասակի, բեղերով, սեւ մազերով, գյուղապետն էլ ասել է՝ դա հարեւան գյուղի Արամը կլինի:

«Իրականում, իմ պաշտպանյալը բեղեր չունի, գրեթե սպիտակած մազերով է: Ես կասկածներ ունեմ, որ գյուղապետն է Արամի գլխին սարքում, որովհետեւ նախկինում թշնամություն են ունեցել»,- ասել էր փաստաբանը:

Հիշեցնենք, որ 62-ամյա կինն իր դստեր հետ աշխատում են գյուղապետի մոտ, նրան պատկանող հողամասն են օրավարձով մշակում:

Ըստ մեղադրական եզրակացության, Արամը այս տարվա ապրիլի 15-ին մտել է մարզի գյուղերի բնակիչներից մեկի տուն, որտեղ 62–ամյա կնոջ կամքին հակառակ ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան եւ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։

Արամին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138–րդ հոդվածի 1–ին մասով (Բռնաբարությունը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) եւ 147–րդ հոդվածի 1–ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով)։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ