News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիեւում 20-ամյա մայրը հանուն սիրեկանի բնակարանում 2 երեխաներին 9 օրով միայնակ է թողել։ 1 տարեկան երեխան մահացել է, իսկ 2 տարեկան աղջիկը մահվան շեմին է, հայտնում է 112.ua–ն։

Ոստիկանությունն ահազանգ էր ստացել գիշերը։ 20-ամյա մայրը, տուն վերադառնալով, իր մեկամյա տղային մահացած էր գտել, իսկ 2 տարեկան աղջկան՝ անգիտակից վիճակում։

«Ոստիկանությունը պարզել է, որ Նիկոլաեւի մարզի 20-ամյա բնակչուհին 2 երեխաներին տանը մենակ էր թողել, իսկ երբ վերադարձել էր, մեկամյա տղային մահացած էր գտել, իսկ 2 տարեկան աղջկան՝ անգիտակից վիճակում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության քննչական բաժնի ներկայացուցիչ Ալեքսանդր Սամուսենկոյի խոսքով՝ տղայի մարմինն ուղարկել են դիահերձարան, իսկ աղջկա կյանքի համար պայքարում են բժիշկները։

Քննիչները պարզել են, որ երեխաներին տանը թողնելով՝ կինը ժամանակ էր անցկացնում սիրեկանի հետ։

Իրավապահները ձերբակալել են մորը եւ քրեական գործ հարուցել։ Նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ