Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող մի խումբ ավստրիացի անոթաբանների:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ավստրիացի բժիշկներին Արցախ ժամանելու եւ իրենց փորձը կիսելու համար, ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ որակելով նրանց գործունեությունը որպես մարդասիրության ու բարեկամության վառ դրսեւորում: