News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նախօրեին տեղացած առատ ձյան պատճառով բազմաթիվ վթարներ են արձանագրվել Լոռու մարզում: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ժամը 08-ի սահմաններում ավտովթար է գրանցվել Ստեփանավան ավտոճանապարհին, ինչի հետեւանքով վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է նախ Ստեփանավանի, այնուհետ նաեւ՝ Աստղիկ բժշկական կենտրոն:

Մինչ ժամը 12-ը ծայրահեղ վատ իրավիճակ է եղել Վանաձոր-Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին: Ճանապարհն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, իսկ ՃՇՇ-ի աշխատակիցները սկսել են ճանապարհներին աղ ու ավազ լցնել ժամեր անց միայն:

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին եւս տասնյակ վթարներ են արձանագրվել, որոնց դեպքում բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն արձանագրվել: Նշված ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են իրականացնում Լոռու ճանապարհային ոստիկաններն ու Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր մի քանի ժամ շարունակ նաեւ հերթապահություն են սահմանել: Սպիտակի հրշեջ-փրկարարների օպերատիվ ու աչալուրջ աշխատանքի շնորհիվ կանխվել է նաեւ մի ողբերգական ավտովթար:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մեքենան կիսով չափ թեքված է եղել ձորը, որի մեջ եղել է վարորդը, կինն ու նրանց երեխան: Փրկարարները կարողացել են անվնաս ուղղել մեքենան՝ այդկերպ կանխելով հետագա ողբերգությունը: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ եթե փրկարարները ժամանակին չգային, ապա մեքենան գլխիվայր կհայտնվեր ձորում:

Տեսանյութը՝ առաջիկայում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ