News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե խորհրդարանական ընտրություններում հայկական սփյուռքի ներկայացուցիչների դիտորդական առաքելությունն օրենքի սահմաններում լինի, եթե դա թույլ տա ՀՀ Ընտրական օրենսգիրքը, ապա դրա մեջ ոչ մի խնդիր չկա: Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում հարկ է առաջնորդվել Ընտրական օրենսգրքով, որը, նրա խոսքով, տեխնիկական եւ ներդրումային տեսակետից կատարելագործվել է, որպեսզի ամեն ինչ բաց եւ թափանցիկ լինի: «Այնպես որ, եթե օրենքը թույլ տա խորհրդարանական ընտրություններում սփյուռքի ներկայացուցիչների դիտորդական առաքելության մասնակցությունը, ես դա միայն ողջունում եմ: Եթե ցանկանում են, թող գան, ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում»,- նշեց Հակոբյանը: 
Այնուհետեւ իր խոսքն ամփոփելով՝ ասաց, որ ի վերջո, ընտրություններին նաեւ միջազգային դիտորդներ են մասնակցում: «Ուզում եմ ասել, որ քաղաքակն կամքն արդեն դրսեւորվել է: Ընդդիմության եւ իշխանության միասնական պահանջով ընտրողների ցուցակները կհրապարակվեն: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ իշխանությունն ու ընդիմությունը միասին են այդ փաստաթուղթն ընդունել: Եկեք օգնենք, որ փաստաթուղթը ճիշտ կիրառվի: Ես դրա կողմնակիցն եմ, 6 անգամ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանի անդամ եմ դարձել՝ առանց որեւէ նորմայի խախտման, եւ հաղթել եմ 4-7 տղամարդկանց մրցակցությամբ»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն ապրիլին գալու է Հայաստան` որպես դիտորդ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: 
Բացի Թանկյանից` Հայաստան են ժամանելու նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ուրիշ հայտնի սփյուռքահայ մտավորականներ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ