News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսըն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի եւ Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգեւոր կենտրոն, ջերմությամբ վերհիշեց իր հայրապետական այցն Ախալքալաք, ինչպես նաեւ անդրադարձ կատարեց միտրոպոլիտի նվիրյալ գործունեությանը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հաստատեց, որ այցի ընթացքում ականատեսն է դարձել հայ ու վրաց համայնքների եւ երկու Եկեղեցիների կառույցների միջեւ առկա ջերմ փոխհարաբերություններին եւ սերտ գործակցությանը, որոնցում կարեւոր է Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտի դերակատարությունը:

Խորին երախտագիտություն փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ միտրոպոլիտ Նիկոլոզն ուրախություն հայտնեց Հայաստան այցելելու հնարավորության համար: Ախալքալաքի եւ Կումուրդոյի միտրոպլիտը կարեւորեց երկու ժողովուրդների միջեւ շփումների ու կապերի զորացումը՝ ի մտի ունենալով նաեւ ժողովուրդների միջեւ առկա պատմական աղերսները, ընդհանրություններն ու համանման ավանդույթները:

Հանդիպմանը խոսվեց երկու Եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, անդրադարձ կատարվեց Եկեղեցիների հոգեւոր-կրթական գործունեությանը, մասնավորապես եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը եւ հովվական ծառայությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին գնահատելով Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը հանդեպ Հայ Եկեղեցին եւ Սամցխե-Ջավախքի հայությունը, Աստծու զորակցությունը մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ