Լոս Անջելեսի մետրոյի կարմիր ճյուղի Universal City կայարանում հնարավոր պայթյունի սպառնալիքի պատճառով ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Դաշնային եւ տեղական իրավապահ մարմինները խստացված ռեժիմով են աշխատում, հայտնում է Americaru–ն։
Մետրոյի կայարանը պայթեցնելու հնարավոր սպառնալիքի մասին հայտնել է անանուն աղբյուրը։ Այն տեղեկություններ է տրամադրել «արտասահմանցի մարդկանց մասին», որոնք պատրաստվում են պայթյուն իրականացնել, հայտնում է Լոս Անջելեսում ՀԴԲ գրասենյակի փոխտնօրեն Դեյդրե Ֆայքը։
«Դա կարող է կեղծ ահազանգ լինել, կարող է եւ իրական սպառնալիք լինել։ Մենք հասարակությանը խնդրում ենք պահպանել հանդարտություն ու զգոնություն»,– ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ջիմ Մաքդոննելը։