Սիրիան Ռուսաստանին եւ Չինաստանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հալեպում հրադադարի մասին բանաձեւի վրա վետո դնելու համար։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ–ին։
«Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին եւ Չինաստանին հրադադարի բանաձեւի նախագծի նկատմամբ վետո դնելու համար, որը չի երաշխավորում Արեւելյան Հալեպից գրոհայինների դուրսբերումը»,– ասված է փաստաթղթում։