News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեռական ցանկությունը կարելի է միացնել կամ անջատել մագնիսային դաշտի օգնությամբ։ Նման եզրակացության են հանգել Քալիֆորնիայի ու Փիթսբուրգի համալսարանների մասնագետները, հայտնում է Informing–ը։

  Մարդկանց ուղեղում կա այսպես կոչված բավականության կենտրոն, որի խթանման դեպքում մարդու մոտ հայտնվում է բավականության զգացողությունը։ Այս կենտրոնը կարող է կանոնակարգել անհատի վարքագիծը դրական արձագանքների օգնությամբ։ Եվ այսպես, եթե ուղեղում պարգեւատրման համակարգը սխալ է աշխատում, դա կարող է հանգեցնել նրան, որ մարդու մոտ կզարգանան զանազան հիվանդություններ՝ դեպրեսիա, նեւրոզներ, լիբիդոյի նվազում կամ սննդային խանգարում։

Այս խանգարումները բուժելու համար բժիշկներն արդեն մի քանի տարի է օգտագործում են տրանսկրանիալ մագնիսային խթանման(ՏՄԽ) մեթոդը, որը ոչ ինվազիվ ձեւով կարճ մագնիսային ազդակների օգությամբ ազդում է գլխուղեղի կեղեւի վրա։

Հենց ՏՄԽ-ն են գիտնականները օգտագործել նոր փորձարկումների ժամանակ, որոնց մասնակցել են երկու սեռերի մոտ 20 կամավոր ներկայացուցիչներ։ Հետազոտության նպատակն էր պարզել, արդյոք էլեկտրամագնիսային խթանումը կարող է սեքսի ժամանակ ազդել զգացողությունների վրա։

Պարզվել է, որ ՏՄԽ-ում նկատելիորեն ուժեղացնում էր գրգռվածությունը։ Կամավորների հարցումը ցույց է տվել, որ նրանց գրգռման աստիճանը կապակցված էր օրգազմների քանակի հետ, որոնք նրանք զգում էին փորձարկումների ավարտից հետո 3 օրերի ընթացքում։

Այսպիսով, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ էլեկտրամագնիսային խթանումը կարող է ավելացնել թե զգայունությունը, թե բավականությունը։  

Նկատենք, որ այս փորձի արդյունքների օգնությամբ գիտնականները կարող են մշակել մեթոդաբանություն, որը նախատեսված է սեռական ցանկության խանգարումը բուժելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ