News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սեւ ցուցակում» է ներառել մի շարք արգենտինացի լրագրողների, որոնք Լեռնային Ղարաբաղ են այցելել։ Այս մասին հայտնում է haqqin.az–ը։

Արգենտինական ռադիոյի աշխատակից Ռոման Լեյթմանի խոսքով, որը նույնպես պերսոնա նոն -գրատա է հայտարարվել, ինքը չի զղջում իր արարքի համար, բայցեւ հույսը չի կորցնում Ադրբեջան այցելել։ «Մի անգամ ես կայցելեմ Ադրբեջան։ Ես այդ ժողովրդի հետ տարաձայնություններ չունեմ»,- հայտնել է նա արգենտինական լրատվամիջոցներին։

Ռադիոհաղորդավարը այցելել էր Լեռնային Ղարաբաղ այս տարվա հունիսին։ Ուշագրավ է, որ նրանից հետո, Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով, Լեռնային Ղարաբաղ է այցելել  արգենտինական մամուլի եւս երկու ներկայացուցիչ՝ հեռուստահաղորդավար Լեո Մոումջյանը, 2016-ի հուլիսին եւ «Կլարին» թերթի աշխատակից Դենիել Վիտտարը՝ 2016-ի օգոստոսին։ Նրանց նույնպես «սեւ ցուցակում» են։

Ադրբեջան մուտքը արգելված է Արգենտինայի եւս 11 քաղաքացիների։ Նրանք են՝ Դենիել Վիզենբերգը  (ԼՂՀ էր այցելել 2016-ի մարտին), գործարար  Էդուարդո Էրնեկյանը, լրագրող Ֆակունդո Կանտելմին (2015-ի ապրիլին), սփյուռքահայ Խորխե Մուրեկյանը, քաղաքական գործիչ Խոսել Ալբիսուն (2010-ի մայիսին), երաժիշտ Խուան Դոմինգեսը (2015-ի փետրվարին), լրագրող ՄԱրսելո Կանտելմին (2005-ի ապրիլ ու 2015-ի ապրիլ), լրագրող Մարիա Կարպինետան (2015-ի մարտ), սփյուռքահայ Ռոսիտա Յուսեֆյանը, լրագրող Սանտյագո Ֆարելը (2015-ի մարտ), սփյուռքահայ Սերխիո Նահապետյանը (2010-ի մայիս)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ