News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այս տարվա փետրվարին տարեց կնոջ դաժան սպանության գործով նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննությամբ ապացուցվել է, որ անչափահաս Դավիթն ու Վահեն 73-ամյա կնոջից 1200 ԱՄՆ դոլարն ավազակային հարձակմամբ հափշտակելու և շահադիտական դրդումներով, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ սպանել են նրան ու տնից հափշտակել շուրջ 300 հազար դրամի ոսկյա զարդեր։

Անչափահաս տղաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետով: Նրանք կալանավորված են: Գործն ուղարկվել է դատարան:

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ դեպքի օրը այդ երիտասարդներն այցելել էին կնոջը` վերանորոգելու հեռուստացույցի ալեհավաքի մալուխը։ Երիտասարդները կնոջ հետ բարձրացել էին տան տանիքը, սակայն չէին կարողացել վերանորոգել այն, ինչն առաջացրել է տանտիրուհու զայրույթը՝ պատճառ դառնալով վիճաբանության։

Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին եւ մեջքին, ապա մյուս երիտասարդը, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ