News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2017-ի խորհրդարանական ընտրություններն իսկապես աննախադեպ կլինեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով հայազգի ամերիկացի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի հայտարարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության հետ կապված՝ Ռուստամյանը նշեց. «Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանը եւս ցանկանում է խորհրդարանական ընտրություններին հանդես գալ որպես դիտորդ: Համոզված են, որ նա կտեսնի իսկապես աննախադեպ ընտրությունների անցկացում, քանի որ այն, ինչ ընտրական համակարգում փոխել ենք, նախադեպ չունի: Մենք ամեն ինչ արել ենք արմատախիլ անելու այն բոլոր հարցերը, որոնք կապված էին իշխանությունների վերարտադրության հետ»: Այնուհետեւ նա շարունակեց, որ այսօր իսկապես այնպիսի ընտրական համակարգ ունենք, որի միջոցով ընտրությունները կարող են անցնել այնպես, որ իշխանություններն իրենց դիրքերը կարող են պահպանել վերընտրվելով, այլ ոչ թե վերարտադրությամբ, նույն կերպ ընդդիմությունը կարող է ընտրություններում հաջողություն գրանցել եւ իշխանափոխություն իրականացնել:

Դրանից զատ, ըստ Ռուստամյանի, ընդդիմության համար նվազագույն թվով մանդատներ է ամրագրված. այդպիսի բան երբեք չի եղել նախկինում Հայաստանում անցկացված ընտրություններում: «Ընդդիմությունն ինչպիսի արդյունքներ էլ գրանցի, Ազգային ժողովում նրա ներկայությունը 1/3 մասից պակաս չի լինի: Այսինքն՝ կունենանք քաղաքական նոր համակարգ, չի լինի մարդ, որը կունենա ներկայիս նախագահի լիազորությունները»,- նշեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ընտրությունները հնարավորություն կտան իրականում ձեւավորել իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված համակարգ, ինչը Հայաստանում երբեք չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ