News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ժամանակին խոստացել են նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով՝ մինչեւ 65 հազար դրամ բարձրացնել: Այս մասին դեկտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ այս մասին մտադրությունը իշխանությունն ամրագրել է  իր զարգացման 5-ամյա պլանում, որը չեն կատարում: «Այսինքն՝ դուք խոստացել եք, իսկ այժմ չեք տալիս: Ինչո՞ւ: Իսկ ի՞նչ վատ բան կլինի, եթե տաք: Հայաստանի պայմաններում ճիշտ կլինի ծախսի պահանջարկի խթանումը, որպեսզի այն հարկերի տեսքով վերադառնա: Չի կարելի տնտեսությունը գերեզմանային սառնության մեջ խորասուզել: Քեյնսի մոդելի առավելություններն ակնհայտ են: Բյուջեի նախագծում մենք դա չտեսանք, ուստի չենք կարող քվեարկել բյուջեի օգտին»,- նշեց Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ