News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանությունները պետք է գյուղացիներին փրկեն վարկային փոսից։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր գյուղացիներ չեն կարող մարել բանկերի առաջ իրենց պարտքերը, որոնք նրանց վրա թալանող տոկոսներ են դրել։ Շատերի պարտքը վարկի մայր գումարից 2-3 անգամ մեծ է։ «Նոր աղքատացումներն ու մարդկանց հոսքը կանխելու համար ՀԱԿ–ը իշխանություններից պահանջում է գյուղացիների վարկերի համար նոր սուբսիդիաներ սահմանել։ Դրանցից բոլոր արժութայինները պետք է դրամայինի վերածել։ Իսկ բոլոր գյուղացիների վարկերն առհասարակ պետք է վերավարկավորել եւ մարման ժամկետ սահմանել 5 տարին»,– ասել է Զուրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ